Բարի գալուստ
..Բարի գալուստ ! Добро пожаловать !
Հարգելի տիկնայք և պարոնայք:
-
..Բեգիայի Թագավորությունը մի պետություն է, որի Սահմանադրության մեջ մարդու իրավունքների,
սոցիալական ապահովության, և որ գլխավորն է՝ մարդու առողջության վերաբերյալ դրույթները ամբողջ աշխարհում համարվում են օրինակելի:
-
…Յուրաքանչյուր անձնավորություն, որն ապրում է Բելգիայի տարածքում ունի բարձր որակի բժշկական ծառայության իրավունք:
-
…Բելգիայի ռուսախոս հասարակության հետ իմ հաճախակի շփումների ժամանակ բարձրացվել է Բելգիայի մեծ քաղաքներում բժշկական ծառայությունները ռուսերեն լեզվով մատուցելու հարցը:
-
…Դա ինձ ոգեշնչեց, որպեսզի ես Անտվերպենում և Բրյուսելում բացեմ ատամնաբուժարաններ:
-
…Ընդունելով այն հանգամանքը, որ բարձր մասնագիտական ծառայությունը կապված է մեծ ծախսերի հետ, իմ առաջին խնդիրը եղավ այն, որ ես առողջապահության նախարարության տեղի բաժանմունքների հետ կնքեցի կարևորագույն պայմանագրեր, համաձայն որի նրանք իրենց վրա են վերցրել բժշկական ծախսերի զգալի մասը:
-
…Անցյալ դարի վերջերին բացված DENTAL CLINICS ատամնաբուժարանները միշտ թարմացվում են նորագույն սարքավորումներով:
-
…DENTAL CLINICS ատամնաբուժարաններում աշխատում են բարձր որակավորման բժիշկներ: Նորագույն մեթոդով անզգայացումը հնարավորություն է տալիս մեր բժիշկներին աշխատել ավելի էֆեկտիվ՝ դրանով հաճելի դարձնել հիվանդի այցելությունը ատամնաբուժարան:
-
…Ինչ վերաբերում է պրոթեզավորմանը, այն կատարվում է պահպանելով էսթետիկան և դիզայնը:
-
…DENTAL CLINICS ատամնաբուժարաններում մեծ ուշադրություն է դարձվում նաև ռուսախոս բժշկի օգնականների ընտրությանը: Դեղերի ընտրությունը, գործիքների ստերիլիզացիան կատարվում է՝ պահպանելով հիգենիայի կանոնները, որոնք հավասարազոր են պետական հիվանդանոցների նորմատիվներին:
-
…Ես կարծում եմ, որ ձեզ համար շատ հաճելի կլինի, մտնելով մեր ատամնաբուժարանները, մայրենի լեզվով լսել «Բարև Ձեզ, ի՞նչն է ձեզ անհանգստացնում» «Добрый день ! Что Вас беспокоит?” բառակապակցությունները:
-
…DENTAL CLINICS ատամնաբուժարանները անցել են բարձր որակի և ապահովության փորձություններ:
-
…Ձեզանից շատերը հաճախել են մեզ մոտ, և ձեր բարեկամների , ընկերների և ծանոթների հաճախումը DENTAL CLINICS ատամնաբուժարաններ, խոսում են բժշկական ժառայությունների բարձր մակարդակի մասին:
-
